Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 
  • Լրագրողը սոսկ ձայնագրիչ չէ

    Լրագրողը սոսկ ձայնագրիչ չէ

    24.12.2013| 19:50
    19-րդ դարի վերջերին ֆրանսիացի նովելիստ Էմիլ Զոլան «Ես մեղադրում եմ» նամակով, որն ուղղված էր Ֆրանսիական հանրապետության նախագահին, հանդես եկավ ի պաշտպանություն ֆրանսիական բանակի հրեա սպա, լրտեսության մեջ կեղծ մեղադրված Դրեյֆուսի: Զոլան պաշտպան կանգնեց անարդար կերպով տուժած մարդուն՝ հանուն հանդուրժող պետության գաղափարի և հանուն իր հայրենիքի՝ Ֆրանսիայի բարի համբավի: Զոլան գրողների և լրագրողների համար այդպիսով մշակեց բարոյական չափանիշներ:
  • Սերժ Սարգսյանը դժգոհ է  ՀՀԿ խմբակցությունից

    Սերժ Սարգսյանը դժգոհ է ՀՀԿ խմբակցությունից

    24.12.2013| 02:22
    Երեկ Հայաստանի օրենսդիր մարմնում իրավիճակը ջրի երես հանեց խորհրդարանական մեծամասնության տխուր պատկերը: Փոքրաթիվ ընդդիմությանը, կարելի է ասել, հաջողվեց հաղթել մեծամասնությանը, քանի որ, ըստ էության, տապալվեցին ԱԺ-ի աշխատանքները:
  • Ո՞Ւմ համար է «ղողանջում» Արմագեդոնը-2

    Ո՞Ւմ համար է «ղողանջում» Արմագեդոնը-2

    24.12.2013| 01:17
    ՀՀԿ-ն տարին փակեց տխուր սոցիոլոգիայով: Այո, խոսքը «դարի պայմանագրի» մասին է: Գազի ողջ ակտիվները սկուտեղի վրա Ռուսաստանին հրամցնելու։
  • Մնանք նամակիդ սպասող

    Մնանք նամակիդ սպասող

    24.12.2013| 01:06
    Տարին ավարտվեց: Այդպես էլ չհնչեց Վիկտոր Սողոմոնյանի խոստացած` Մաքսային միությանն առնչվող Ռոբերտ Քոչարյանի ուղերձը: ՈՒ քանի որ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը` «արդեն տասը տարի, հարյուր տասը տարի» չի պատասխանում մեր հեռախոսազանգերին, փորձենք ինքնուրույն հասկանալ` ինչո՞ւ երկրորդ նախագահն այդպես էլ «չուղերձեց» Մաքսային միության յուր տեսլականը` հայ հանրությանը:
  • Չուղարկված նամակները  ժամանակն էլ չի կարդում

    Չուղարկված նամակները ժամանակն էլ չի կարդում

    24.12.2013| 00:58
    Ասեմ ի սկզբանե` հրապարակման խորագիրը վերաբերում է մեծամասնությանը, որ ապրում է Հայաստանում ու Հայաստանից դուրս ու ծագումով հայ է: ՈՒ բոլորովին չի վերաբերում փոքրամասնությանը, որ ապրում է Հայաստանում այսօր, իսկ վաղը գուցե և ինքն էլ հեռանա: Օրեցօր առավել հստակ մենք շարժվում ենք դեպի անկախության ինքնաոչնչացում, այս ընթացքով ընդամենն ընթացակարգային հարց է լինելու ՌԴ 83-րդ սուբյեկտի ինքնահռչակումը, որը, իհարկե, կարող է և չընդունվել, որովհետև քամված կիտրոնը նորից չես տնկի:
  • Դեմքը փրկելու տարբերակ

    Դեմքը փրկելու տարբերակ

    23.12.2013| 14:49
    ԱԺ-ն 77 կողմ ձայնով այսօր վավերացրեց հայ-ռուսական գազային պայմանագիրը, որը հասարակության ակտիվ հատվածի կողմից որակվել է որպես դավաճանական գործարք, ստրկական կախվածության առաջացում Ռուսաստանից: Թե՛ սոցիալական ցանցերում, թե՛ առանձին անհատների ու քաղաքական գործիչների կողմից հնչել են կոչեր, կարծիքներ, որ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները այսուհետ պետք է վայր դնեն իրենց մանդատները, քանի որ ԱԺ-ում այլևս անելիք չունեն:
  • Արևմուտքից վերցրեք արժեքնե՛րը, ոչ թե երկակի ստանդարտները

    Արևմուտքից վերցրեք արժեքնե՛րը, ոչ թե երկակի ստանդարտները

    22.12.2013| 21:14
    Վերջին երկու օրը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը հագեցած էր արևմտամետ-ռուսամետ ավանդական վեճով: Առիթը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ մի քանի ամսվա ընդմիջումից հետո ունեցած ելույթն էր Հայ ազգային կոնգրեսի հանրապետական խորհրդի նիստում: Ոչ մի նորություն չկա այն բանում, որ հերթական անգամ հայտարարվում է ՀԱԿ-ի՝ ո՛չ Արևմուտքին, ո՛չ էլ Ռուսաստանին հաճոյանալու քաղաքականության մեջ:
  • Ընդդիմությունը ստիպված է ընտրություն կատարել

    Ընդդիմությունը ստիպված է ընտրություն կատարել

    21.12.2013| 14:14
    2043-ին ` 30 տարի հետո, ես կլինեմ յոթանասունն անց տատիկ, եթե Աստված բարեգութ գտնվի իմ նկատմամբ ու ես ողջ լինեմ: Իմ դուստրը կլինի 46 տարեկան` Աստծո կամոք մայրացած: Սա նշանակում է, որ ոչ միայն ես, այլև իմ դուստրն ու թոռները այսօրվա գազային պայմանագրի գերին ենք լինելու:
  • Ընդդիմությունն այսօր կընդունի իր կյանքի կամ մահվան որոշումը

    Ընդդիմությունն այսօր կընդունի իր կյանքի կամ մահվան որոշումը

    20.12.2013| 14:37
    ԱԺ շենքի դիմացի մայթին գտնվող բողոքի ցույցի մասնակիցները ոստիկանական` մի քանի շարք կազմող պատի շրջափակման մեջ են հայտնվել: Նրանց չեն թողնում առաջ շարժվել որևէ ուղղությամբ: Մի քանի ակտիվիստներ, ովքեր փորձել են ցույցն ուղղել դեպի ԱԺ շենքի մայթ, բերման են ենթարկվել: Ցուցարարները բողոքում են Աժ-ում այս պահին քննարկվող` ՌԴ և Հայաստանի կառավարությունների միջև կնքված «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին պայմանագիրը:
  • Իշխանության հրաժարականը պահանջելը դարձավ «օդ տատանել»

    Իշխանության հրաժարականը պահանջելը դարձավ «օդ տատանել»

    18.12.2013| 16:41
    ԶԼՄ-ներն ու սոցցանցերը հեղեղված են Եվրամայդանի մասին հրատապ տեղեկատվությամբ: Ուկրաինան էլի ալեկոծվել է, ինչպես եղել է տարիներ առաջ, երբ ժողովուրդը դուրս էր գալիս փողոց՝ իր ընտրական իրավունքին տեր կանգնելու: Հիմա էլ, արդեն քանի շաբաթ է, ինչ Ուկրաինայի հասարակությունը պայքարում է՝ հանուն եվրաինտեգրման: Եվրամայդանը հայտնվել է աշխարհի առաջադեմ հասարակության ուշադրության կենտրոնում, որտեղ հավաքված հանրությունն իր ազատ կամքն է արտահայտում և փորձում այն պարտադրել իշխանություններին: